Եվրոպական ժառանգության օրեր
«Կենսունակ ժառանգություն» ծրագրի շրջանակում թանգարանագետ, հուշարձանագետ Արմեն Այվազյանը Կոտայքի մարզային գրադարանի ընթերցողներին ներկայացրեց հին Հրազդանի և նոր Հրազդանի տարբերություններն ու նմանությունները։
Պատմական էքսկուրս անցկացրեց՝ անդրադառնալով տարածաշրջանի կենցաղին, պատմությանն ու մշակույթին։ Ներկաները ցանկություն հայտնեցին պարբերաբար կազմակերպել նմանատիպ ուսուցողական հանդիպումներ։