Հանդիպում Մաեստրոյի հետ

Երեկ պատիվ ունեցանք հյուրընկալել աշխարհահռչակ կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանին:
Հայոց լեզվի, բարբառների համ ու հոտի, ինքնակրթության անհրաժեշտության, երաժշտության, հայրենասիրության և շատ ու շատ այլ կարևոր բաների մասին խոսեց մաեստրոն երեխաների հետ:
Անդրադարձավ իր մանկության տարիներին՝ ասելով, որ ստեղծագործող մարդիկ հենց այս հասակում են անում իրենց ամենակարևոր բացահայտումները: Ինքնուրույն սովորում են՝ շրջապատող երևույթների մասին սեփական կարծիքը ձևավորելու համար: Պատմեց ընթերցանության հանդեպ մանկուց ունեցած իր սիրո մասին: Հորդորեց շատ գրքեր կարդալ և երեխաների համար ընթերցեց Ռոմանա Ռոմանիշինի և Անդրիյ Լեսիվի «Պատերազմը, որ փոխեց Ռոնդոն» գրքից մի հատված.
«Քաղաքը, որ կոչվում էր Ռոնդո, հատուկ քաղաք էր:
Մաեստրո Մանսուրյանը մեծ սիրով պատասխանեց փոքրիկների բազմաթիվ հարցերին և իր ստեղծագործություններից մեկը նվագեց նրանց համար:
Բոլոր մասնակիցների սրտերը դեռ երկար ժամանակ կջերմացնեն այս տպավորիչ երեկոյի մասին հիշողությունները, իսկ գրադարանի ընթերցասրահում կթևածի մանսուրյանական երաժշտության ոգին:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով