Հաճելի օր Հայկ Պետրոսյանի հետ

Կոտայքի մարզային գրադարանը հյուրընկալել էր դերասան, երգիչ, երգերի հեղինակ, բեմադրիչ, դիվանագետ Հայկ Պետրոսյանին։
Հայկ Պետրոսյանը նախնական կրթությունը ստացել է Երևանում։ 2001 թվականին տեղափոխվել է Փարիզ և այնտեղ շարունակել ուսումը։ 2011 թվականին ավարտել է Երևանի Եվրոպական տարածարջանային ակադեմիայի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը։
Նկարահանվել է մի շարք ֆիլմերում, նախագծերում, մենաներկայացումների հեղինակ է։
Խոսեցինք մեծանուն հայ Շառլ Ազնավուրի մասին, լսեցինք Ազնավուրի երգերից մի քանիսը Հայկ Պետրոսյանի կատարմամբ։
Նաև վայելեցինք հյուրի մի քանի հեղինակային երգերի կատարումներ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով