Աշոտ Աղաբաբյանը մեր գրադարանում

Գրող, հրապարակագիր, լրագրող Աշոտ Աղաբաբյան։ Շատ հայտնի անուն ընթերցող լայն շրջաններին։ Բացառիկ պահանջարկ ունեցող նրա գրքերը , որոնցում բացահայտված են պետական գաղտնիք համարվող մի շարք իրադարձություններ, ընթերցողները ոչ թե կարդում, այլ կլանում են։
Կոտայքի մարզային գրադարանում Աշոտ Աղաբաբյանի հետ հանդիպումը յուրօրինակ զրույց էր հեղինակի կյանքի կոչած բացառիկ կերպարների, պատմություն կերտած հերոսների, անցյալի մութ էջերի վրա լույս սփռող պատմական փաստերի մասին՝ հեղինակի մերօրյա մեկնաբանություններով։
Միջոցառումը կազմակերպվել էր MYbookstore գրախանութի հետ համատեղ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով