«Մանկապատանեկան գրքի և երաժշտության շաբաթ»

Մարտի 31-ից ապրիլի 6-ը մանկապատանեկան գրքի և երաժշտության շաբաթ է, որի շրջանակում մենք էլ ունենք տարբեր միջոցառումներ։Շաբաթվա մեկնարկը սկսել ենք հետաքրքիր և հաճելի հյուրով։ Այսօրվա մեր հյուրն էր լրագրող, հասարակական, քաղաքական, մշակութային գործիչ, «ԿԱՄ» հրատարակչության տնօրեն Նարինե Թուխիկյանը։ Փոքրիկ հյուրեր էլ ունեինք։ Մեզ այցելել էին Հրազդանի թիվ 4 հիմնական դպրոցի 2 «Ա» դասարանի աշակերտները՝ դասվար Անուշ Գրիգորյանի ուղեկցությամբ։ Տիկին Թուխիկյանը երեխաների համար կարդաց «20 հիասքանչ ատամիկների գաղտնիքները» գիրքը և խոսեց մարդու և կենդանիների ատամների առաձնահատկությունների մասին։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով