Ռեմարկը ասում է…

Երբ մարդ մեռնում է, մի տեսակ կարևոր է դառնում, իսկ երբ կենդանի է, ոչ ոք նրանով չի հետաքրքրվում։

Ո՞վ կարող է ապրել, առանց մոռացության։ Սակայն ո՞վ կարող է մոռանալ այն ամենը, ինչ ինքը չի ուզում հիշել։

Մարդն, ազատ է զգում իրեն միայն այն ժամանակ, երբ այլևս չկա այն, ինչի համար ինքն ապրում էր։

Հանդուրժողությունը կասկածի դուստրն է։

Մարդ կարող է վիրավորանքից պաշտպանվել, բայց կարեկցանքից հնարավոր չէ պաշտպանվել։

Մեզ միշտ թվում է, թե մենք օգնեցինք մարդուն, մինչդեռ նրանից հեռանում ենք հենց այն ժամանակ, երբ նրա համար ամենածանր պահն է։

Մարդը միայնակ է միշտ և երբեք։

Զղջումը աշխարհում ամենաանօգուտ բանն է։ Մարդ ոչինչ չի կարող վերադարձնել, դա անհնար է։ Ոչինչ առհասարակ հնարավոր չէ շտկել։ Այլապես մենք բոլորս սրբեր կլինեինք։ Կյանքը նկատի չի ունեցել մեզ կատարյալ դարձնել։

Ով կատարյալ է, նա պատկանում է թանգարանին։

Ինչո՞ւ են աստվածավախ մարդիկ այդքան հազվադեպ հանդուրժող լինում։ Ամենաթեթև բնավորությունը ցինիկներինն է։ Իսկ ամենաանտանելին՝ իդեալիստներինը։ Արդյո՞ք սա ձեզ մտածելու հիմք չի տալիս։

Ոչ մի բան չի կրկնվում։ Մենք ինքներս ենք կրկնվում։ Ուրիշ ոչինչ։

Իշխանությունը աշխարհի երեսի ամենավարակիչ հիվանդությունն է։

Այն, ինչ մարդ փողով կարող է գլուխ բերել, շատ էժան է։

-Դուք նման չեք իրեն երազանքներով խաբող մարդու։
– Մարդ կարող է նաև իրականությամբ խաբել իրեն։ Դա ավելի վտանգավոր է։

-Դուք չեք սիրում ձեր մասին խոսել, ճի՞շտ է։
– Ես նույնիսկ իմ մասին մտածել էլ չեմ սիրում։

Կյանքը չափազանց մեծ բան է, և նա չի կարող վերջանալ ավելի շուտ, քանի դեռ մենք չենք դադարել շնչելուց։

Ամենամեծ ու անհավատալի արկածը մեր օրերում խաղաղ ու պարզ ապրելն է։

Ամեն ինչի համար էլ կարելի է տեղ գտնել։ Աշխարհում շատ տեղ կա այդ բոլորի համար։ Միայն մարդկանց համար է, որ տեղ չկա։

Եթե մարդ, միևնույն է, ոչինչ անել չի կարող, ի՞նչ միտք ունի խելագարության հասցնել իրեն։

Օգնիր, եթե կարող ես… Արա այն ամենը, ինչ հնարավոր է… Իսկ երբ զգում ես, օր ոչինչ անել արդեն չես կարող, մոռացիր։ Երեսդ շրջիր հակառակ կողմը։ Քեզ ամուր պահիր։ Կարեկցանքը խաղաղ ժամանակների բան է։ Եվ ոչ թե այնպիսի ժամանակի, երբ կյանքի ու մահվան հարց է դրված։ Թաղիր մեռածներին և ատամներով կպիր կյանքից։ Կյանքը դեռ քո առաջինն է։ Սուգը իր տեղն ունի, փաստերը իրենց տեղը։ Եթե մարդ ճշմարտության երեսին է նայում, դա դեռ չի նշանակում, թե նա ծանր չի ապրում կորուստը։ Միայն էս ձևով է մարդ պահպանում իր գոյությունը։

Ժամանակը կարճ է։ Դիմանալ ահա թե որն է գլխավորը։ Պահպանիր քեզ և պատրաստ եղիր։

-Ինչ մարդ մոռանում է, հետագայում նրա կարիքն զգում է ամբողջ կյանքում, մսյո։
-Դա ճիշտ է։ Իսկ այն, ինչ մարդ չի մոռանում, կյանքը դարձնում է դժոխք։

Ինչքան շուտ է մարդ մրսում, երբ մենակ է։ Նույնիսկ շոգ ժամանակ։ Իսկ երկուսով՝ երբեք։

Սովորույթը բազմաթիվ անուններ ունի, սերը այդ անուններից մեկն է։ Ոչ մի բանի չպետք է ընտելանալ։

Եթե մտադրվել ես որևէ բան անել, երբեք մի հարցնի հետևանքների մասին։ Այլապես ուզածդ երբեք չես անի։

Ամենուրեք լույսերը հանգած էին։ Հրապարակը սուզված էր խավարի մեջ։ Մութն այնքան սև էր, որ այլևս չէր երևում
նույնիսկ հաղթական կամարը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով