Ճակատագրի սև շունը

No Images found.

Այս գիրքը հուշագրություն է, որը New York Times-ի բեսթսելլեր է, այն հեղինակի կյանքի ճանապարհն է, կյանքում հայտնված մարդիկ ու հարազատների հուշերը։

Փիթերը ցեղասպանություն տեսած ծնողների որդի է ու տատիկի թոռ։

Գիրքը սկսվում է հեղինակի մանկությունից` տատիկի մասին հուշերով։

Գրքի այս հատվածում Փիթերին դեռ անծանոթ էր Հայաստանն ու հայ լինելը։ Նա Հայաստան ասելիս պատկերացնում էր տատին, իսկ տատին տեսնելիս` Հայաստանը։ Թեկուզ տանը լսում էր հայկական խոսք, միևնույն է, նա հայերեն հասկանալ, խոսել ու մտածել չէր կարողանում։

Նրա համար հայերը մի ազգ էին, որին փորձել էին ոչնչացնել, սակայն չէին կարողացել։ Գիտեր, որ Հայաստանը Խորհրդային Միության մեջ է և աշխարհի կողմից մոռացված։ Գիտեր Արարատ լեռան մասին, որը հայերինն էր, բայց զարմանում էր, թե ինչպես հայերինը չէ։

Փոքրիկ Փիթերն ուզում էր լինել հրեա և հաճախ ներկայանում էր որպես հրեա։

Սակայն շուտով իմացավ իր հարազատների կյանքի ու պայքարի մասին մանրամասներ, որոնք փոխեցին նրա մտքերն ու կյանքը։

Բացահայտելով իր ընտանիքի պատմությունը, դառը ճանապարհը, անքուն գիշերներն ու քաղցած օրերը, Փիթերը սկսեց հետաքրքրվել Հայաստանով։

Գրքի մասին այլ մանրամասներ չեմ գրի, որ բացահայտեք ինքներդ։ Քանի որ այս ամենը նույնիսկ մեկ տոկոսը չէ։

Գիրքը ծանր էր, հուզիչ, ամբողջ ընթացքում ստիպեց արտասվել, Փիթերի ընտանիքի հետ անցնել այդ բարդ ու մահվան կողքով քայլող ճանապարհը, ավելի սուր զգալ 100 տարուց ավելի չփակվող վերքի մրմուռը։

Անմարդկային ու վայրագ սպանություններ, 1.5 միլիոնից ավելի մարդու, հայի, երազանքների ու հանճարների Ցեղասպանություն, որը ծնեց բազում այսպիսի գրքեր, որոնք չպետք է գրվեին, որոնց թեման պետք է խորթ լիներ, ու այս գրքերի փոխարեն նույն հեղինակները պետք է գրեին հզոր հայրենիքի մասին։

Այս գիրքը պետք է կարդա յուրաքանչյուրս։

Նյութը՝ Սեդ Հարությունյանի

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով