«Բիզնես ստարտ մարզերում»
Փետրվարի 27-ին մեր գրադարանում անցկացվեց Like Центр Ереван -ի ու Չոր մարքեթինգ -ի կազմակերպած «Բիզնես ստարտ մարզերում» անվճար սեմինարը։
Սեմինարի ընթացքում խոսեցին.
Բակուր Մելքոնյանը՝ «Art Lunch» ճաշարանների ցանցի, «Popock» հյուրատների ցանցի հիմնադիրը։ Թեման էր
՝ Մեծ բիզնես կառուցելու գաղտնիքները։
Հարություն Մնացականյանը՝ երիտասարդ ֆերմեր։ Թեման էր
՝ Արդյունավետ գյուղատնտեսական պոտենցիալը։
Վահրամ Միրաքյանը՝ «Չոր մարքեթինգ» գրքի հեղինակը, «Մանթաշով» գործարարների միության նախագահը։ Թեման էր
՝ Բիզնես ստարտը։
Արտաշես Թովմասյանը՝ «Digital wave» ընկերության հիմնադիրը։ Թեման էր
՝ Ինչու՞ պետք է բիզնեսը դառնա տեխնոլոգիական։
Վարդան Հովսեփյանը՝ «Ecoville Solar Technologies» ընկերության գործադիր տնօրենը։ Թեման էր
՝ Արևային էներգետիկայի հնարավորությունները բիզնեսի համար։
Սեմինարը շատ մոտիվացնող էր, հագեցած ու ամենակարևորը` բոլոր մասնակիցները ձեռք բերեցին նոր գիտելիքներ։
Շնորհակալ ենք նման հետաքրքիր սեմինարի համար։
Շատ շնորհակալ ենք MYcorner -ին սեմինարը Հրազդանում կազմակերպելու համար։