«Բիզնես ստարտ մարզերում»

Փետրվարի 27-ին մեր գրադարանում անցկացվեց Like Центр Ереван -ի ու Չոր մարքեթինգ -ի կազմակերպած «Բիզնես ստարտ մարզերում» անվճար սեմինարը։
Սեմինարի ընթացքում խոսեցին.

Բակուր Մելքոնյանը՝ «Art Lunch» ճաշարանների ցանցի, «Popock» հյուրատների ցանցի հիմնադիրը։ Թեման էր՝ Մեծ բիզնես կառուցելու գաղտնիքները։
Հարություն Մնացականյանը՝ երիտասարդ ֆերմեր։ Թեման էր՝ Արդյունավետ գյուղատնտեսական պոտենցիալը։


Վահրամ Միրաքյանը՝ «Չոր մարքեթինգ» գրքի հեղինակը, «Մանթաշով» գործարարների միության նախագահը։ Թեման էր՝ Բիզնես ստարտը։

Արտաշես Թովմասյանը՝ «Digital wave» ընկերության հիմնադիրը։ Թեման էր՝ Ինչու՞ պետք է բիզնեսը դառնա տեխնոլոգիական։

Վարդան Հովսեփյանը՝ «Ecoville Solar Technologies» ընկերության գործադիր տնօրենը։ Թեման էր՝ Արևային էներգետիկայի հնարավորությունները բիզնեսի համար։

Սեմինարը շատ մոտիվացնող էր, հագեցած ու ամենակարևորը` բոլոր մասնակիցները ձեռք բերեցին նոր գիտելիքներ։
Շնորհակալ ենք նման հետաքրքիր սեմինարի համար։

Շատ շնորհակալ ենք MYcorner -ին սեմինարը Հրազդանում կազմակերպելու համար։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով