«Շունն ու կատուն» և «Չարի վերջը» հեքիաթների ներկայացման պրեմիերան

Մայիսի 14-ին Կոտայքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Հովհաննես Թումանյանի «Շունն ու կատուն» և «Չարի վերջը» հեքիաթների ներկայացման պրեմիերան։Ներկայացումը դիտելու էին եկել Հրազդանի թիվ 2 հիմնական դպրոցի երրորդ դասարանցիները, ովքեր շատ տպավորված էին ներկայացումից։Դերերը կատարում են գրադարանի աշխատակիցները` Կարինե Նիկողոսյանը, Մելինե Հարությունյանը, Կարինե Սարգսյանը, Լիանա Մինասյանը։Հնչյունային օպերատոր` Նելլի Աղաբեկյանը։Ներկայացման բեմադրիչ-ռեժիսորն է Վարդան Խաչատրյանը։Տիկնիկային ներկայացումը շարունակական է։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով