«Շունն ու կատուն» բալլադի տիկնիկային ներկայացման պրեմիերա
Փոքրիկ հանդիսատեսի ամենաբուռն հավանությանն արժանացավ Կոտայքի մարզային գրադարանում Հովհ. Թումանյանի <<Շունն ու կատուն>> բալլադի տիկնիկային ներկայացման պրեմիերան։Հրազդանի տարբեր ուսումնական հաստատությունների ավելի քան յոթանասուն դպրոցականներ դիտեցին այն։
Բեմադրիչ ռեժիսոր Վարդան Խաչատրյանի, դերասաններ Արփինե Հովհաննիսյանի, Գայանե Գրիգորյանի և Արփինե Ստեփանյանի, երաժշտության ձևավորող Վերա Ղազարյանի դեբյուտը բարձր գնահատվեց հանդիսատեսի կողմից: