Հուլիսի 31-ը Փոթերյան օր…
Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ մեր գրադարանում օրը փոթերյան էր։
Ցերեկույթի մասնակիցները հիմնականում Փոթերի սիրահար ընթերցողներն էին։ Նրանք դիտեցին դրվագներ համանուն ֆիլմից։
Հարրի Փոթերի գլխավոր երկրպագու ,Կոտայքի տարածաշրջանային պետական քոլեջի զբոսաշրջության բաժնի ուսանող, մեր ակտիվ ընթերցող Գրիգոր Նարգիզյանը հարցաշար էր կազմել՝ առաջադրելով մասնակիցներին։
Հարց ու պատասխանի միջոցով ներկաներն ամբողջացրին գրքի հերոսների մասին իրենց գիտելիքները։
Ակտիվ մասնակիցները պատասխանեցին նաև բլից հարցերին։
Հաղթող ճանաչվեց Հրազդանի թիվ 14 հիմնական դպրոցի 7֊ րդ դասարանի աշակերտուհի Մարիա Հարությունյանը՝ արժանանալով փոքրիկ մրցանակի։