Դավիթ Սամվելյան
Կոտայքի մարզային գրադարանի հյուրն էր «Ռոդենի ձմեռը», «Արտագաղթած կարոտ», «Զգուշացե՛ք, դռները չեն փակվում», «ՀակաՔԱՂԱՔական», «4-րդ փողոց», «Հայելապատում» գրքերի հեղինակ, ինչպես նաև «Հայ ժամանակակից գրականության քրեստոմատիա» շարքի համահեղինակ, գրող, արձակագիր, կրոնագետ Դավիթ Սամվելյանը։
Կայացավ հետաքրքիր զրույց-քննարկում հեղինակի և ընթերցողի միջև։ Խոսվեց մարդկային հարաբերությունների, մարդու ներաշխարհի, ապրումների, հույզերի և զգացմունքների, ներքին մղումների ու պայքարի մասին։