Վարդգես Պետրոսյանն ասում է…
Մարդն իր կյանքի ամեն մի օրը պիտի ապրի այնպես, ասես վերջին օրն է. պիտի հասցնի սրիկային ասելու, որ նա սրիկա է, պիտի հասցնի ատել, սիրել, հավատալ: Վաղը կարող է ուշ լինել:
***
Գրականությունը սուրբ մի տաճար է և ամենքին չէ վիճակված ոտք դնել այդ պատերից ներս:
***
Մարդկանց պիտի սիրել կենդանի ժամանակ, նրանց կենդանի ժամանակ պիտի զգույշ լինել: Երբեք չես կարող ասել` այն մարդուն, որին այսօր տեսար, կհանդիպե՞ս նորից: Զգույշ պիտի լինել, թե չէ` ու՞մ են պետք ծաղիկներն ու արցունքները:
***
Մարդու հասակը տարիների գումար չէ միայն, այլ հայացք` աշխարհին, մարդկանց, պատրաստակամություն` ամեն ինչ մերժելու կամ ամեն ինչ ընդունելու:
***
Երևի ամեն մարդ թանկ մեկին պիտի կորցնի, որ որոնի հետո ամբողջ կյանքում, քանի ապրում է: Հենց գտավ, ուրեմն, նա չի: Նրան չպիտի գտնես:
***
Բոլոր ծաղիկներն էլ երևի ինչ-որ մարդիկ են, որոնք հողից դուրս գալով փնտրում են մեկին որովհետև չեն գտնում, մեռնում են շուտով, մեռնում են վերջին անգամ: Ու ես հասկացա, որ աշխարհում ոչինչ չես գտնի երկրորդ անգամ և դրա համար ուզեցի գոռալ իմ ծաղկային ամբողջ ձայնով «Մի՛ կորցրեք,մարդի՛կ»:
***
Աշխարհում ամեն բան չէ, որ կորցնելուց հետո կարելի է գտնել…
***
Պատահե՞լ է, որ ամառվա շոգին, երբ արևից ու երազներից թմրած՝ կանգնած եք եղել, կատակասեր մեկը սառը ջուր է լցել ձեր ծոծրակին: Առաջին պահ վեր եք թռել, երևի նույնիսկ կշտամբել եք այդ անողին, իսկ հետո հանկարծ զգացել եք, որ հենց դրա համար էիք կանգնած արևի տակ, գուցե ամբողջ կյանքում դրա համար էիք կանգնած: Նա այդպես լցվեց իմ կյանքի մեջ՝ խելագար ու զարմանալի, ոչինչ չպահանջող և անզգույշ:
***
Շենքերն էլ են տխրում, ինչպես մարդիկ, պատերն էլ հիշողություն ունեն։ Եվ եթե նրանք իրենց իմացածի մասին չեն պատմում ամենքի, ինչպես մարդիկ, դա պարզապես բնավորություն է։ Եվ քանի որ մարդը չի կարող ապրել թաքուն, ինքն իր մեջ փակված, քանի որ նա միշտ կարիք ունի ուրիշներին պատմելու իր կյանքը, դրա համար էլ կռվել է պատերի հետ և լուսամուտներ բացել:
***
Հիմա ամոթից քրտնում են միայն ապակիները:
***
Օ՜, այդ ձրի հայրենասերները…Նրանց համար Հայրենիքը Արարատների գունավոր լուսանկարն է` փակցրած հյուրասենյակի պատին, հայկական ճաշարանն է` շիշ- քյաբաբով, կծու-թթու-մռու ուտելիքներով…
***
Խմել և քնել` երկուսն էլ փախուստ են կյանքից: Երկրորդն ավելի էժան է նստում, դա է տարբերությունը:
***
Առհասարակ, ի՞նչ կարիք կա հավաքվելու, ի՞նչ կարիք կա քրքրելու անցյալի փեթակը. կարծում ես այնտեղից բզզալով դուրս կթռչեն հուշերի մեղունե՞րը: Հազիվ թե: Համարյա ամեն ինչ մոռացվել է, մեղուների մեծ մասը պարզապես դեղին փոշու մի շերտ են փեթակի հատակին և թող հանգիստ մնան:
***
Մարդու կյանքն էլ, երևի, գինի է, որ գոյանում է մանկության-խաղողը տրորվելուց` կյանքի ոտքերի տակ, որ քո ոտքերի պես բարի չեն, հայրիկ…
***
Փակեց աչքերը: Բայց մի՞թե մարդ աչքերով է քնում: Ուզում ես անգամ կարիր մարդու կոպերը, մեկ է, երբ միտքն արթուն է, չի օգնի:
***
Մարդու հասակը տարիների գումար չէ միայն, այլ հայացք՝ աշխարհին, մարդկանց, պատրաստակամություն՝ ամեն ինչ մերժելու կամ ամեն ինչ ընդունելու:
***
Կյանքը բնորոշելու համար այնքան շատ ածականներ են գործածվել՝ զարմանալի, գեղեցիկ, ձանձրալի, հերոսական, տխուր, երջանիկ, անիմաստ, հրաշալի և հազար ու մի ուրիշ բան։ Գործածել են գրքերում, բաժակաճառերի ժամանակ, նամակների ու օրագրերի մեջ, ամեն մեկին թվացել է, որ իր ածականը սպառել է կյանքի իմաստը:
***
Հոգին նույնքան նյութական է, որքան մարմինը, և ինչպես մարմինը՝ երևի հոգնում է նույն դիրքից, նույն զգացումներից, նույն տխրությունից:
***
Տարիներ հետո մարդիկ ոչ այնքան հիշում են մանկությունը, որքան հորինում են մոտավորապես նման, մոտավորապես իրենցը:
***
Կյանքում այնքան «ինչու»-ներ կան, որ եթե կողք-կողքի շարես, ավելի շատ կլինեն, քան աշխարհի բոլոր պատասխանները: Պարզապես հարկավոր չէ դրանք կողք-կողքի շարել…հարկավոր չէ…
***
Սիրո մասին բարձր կարելի է ասել կատակով:
***
Ամենից շատ նա վախենում էր անհեթեթ մտքերից. դրանք խառնում են կյանքի բոլոր օրենքները, որովհետև հաճախ ավելի տրամաբանական են թվում:
***
Ապրել այնպես է հարկավոր, որ մեր նկատմամբ մահը անարդար համարվի:
***
Ո՞վ է հնարել այս ինչու բառը․երևի հաշվապահները կամ փաստաբանները։ Նրանց թվում է, որ աշխարհում ամեն բան իր որոշակի պատճառն ունի և անպայման կան պատրաստ պատասխաններ՝ յուրաքանչյուր ինչու-ի համար:
***
Մենք շատ-շատ սպասում ենք, որ մարդ խոսի-վերջացնի, չգիտենք, որ կա նաև լռել-վերջացնել, որ հաճախ ավելի է հարկավոր մարդուն:
***
Խոսել մարդիկ սովորում են մեկ-երկու տարում, մնացած տարիների փորձում են լռել սովորել. կարգին մարդկանց չի հաջողվում:
***
Սուտ է, աշխարհում ոչ մեկից ու ոչ մի բանից հետք չի մնում. ոչ ավազի վրա, ոչ ուրիշների հիշողության մեջ, ոչ ժամանակի ծալքերում: Մարդուն մնում են միայն ապրած և չապրած տարիները:
***
Երաժշտությունը չի կիսում մարդու մենակությունը, ընդհակառակը, լրիվ է դարձնում, օգնում է, որ մարդ անջատվի աշխարհից, առանձնանա:
***
Ամեն մոտիկ մարդու մահով մեռնում է նաև մեր մի մասը: Բայց ամեն մոտիկ մարդու մահ մեզ պարտավորեցնում է նաև ապրել նրա չապրած տարիները:
Սթիվեն Քինգը ասում է …
Մարդկության պատմության մեջ ամենամեծ բանալու անցքը՝ դա համացանցն է։
***
Բարկությունը՝ մարդկային էմոցիաներից ամենաանօգուտն է։ Այն քայքայում է ուղեղը և վնասում սիրտը։
***
Կան այնպիսի արցունքներ, որոնք անպայման պետք է դուրս թողնել, օրվա յուրաքանչյուր ժամին, դուրս թողնել, որպեսզի ներսումդ վերք չգոյանա։
***
Միայն թշնամիներն են մեզ ասում ճշմարտությունը։ Ընկերներն ու սիրելիները, խճճված փոխադարձ ստի սարդոստայնում, ստում են անդադար։
***
Ժամանակը չի բուժում։ Այն միայն բթացնում է ցավի սուր ծայրը։ Եվ ցավն արդեն չի կտրում, այլ պատռում է։
***
Ամեն ոք ունի գոմաղբի բահի նման մի բան, որով սթրեսների և անհաջողությունների ժամանակ փորում է իր ներսում, մտքերում և զգացմունքներում։ Դե՛ն նետեք դա։ Այրե՛ք այն։ Հակառակ դեպքում, փորված փոսը կհասնի ենթագիտակցության խորության և այդ ժամանակ, գերշերնը այդ փոսից դուրս կգան մեռելները։
***
Երբեմն այն, ինչ մենք գիտենք, անզոր է նրանից՝ ինչ մենք զգում ենք։
***
Երբ մարդը դադարում է փոխվել, դադարում է զգալ, դադարում է սիրել՝ նա մահանում է։
***
Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ կայուն ամուսնությունը հիմնված է հետաքրքրությունների և սթրեսադիմացկունության հավասարակշռության վրա։
***
Մարդիկ մտածում են, որ շատ բաներ չեն կարող, բայց հանկարծ, անելանելի դրություններում, հայտնաբերում են, որ շատ էլ լավ կարող են։
***
Անցյալին պետք է վերաբերվել անողոք և հանգիստ։ Այն հարվածները, որոնք մեզ սպանում են՝ նշանակություն չունեն։ Նշանակություն ունեն միայն նրանք, որոնցից հետո մենք կանգնած մնացինք և ապրում ենք։
***
Եթե միայնակ քեզ լավ չէ, ապա դժվար թե քեզ հետ լավ լինի ուրիշներին։
***
Սարկազմը պետք է պահել միայն նրանց համար, ովքեր բավական յուղ ունեն իրենց գլուխներում, որպեսզի կարողանան հասկանալ։
***
Երբեմն կնոջը այլևս ոչինչ չի մնում, քան լինել զզվելի արարած (быть стервой):
***
Եթե դու այսօր ունակ չես որևէ մեկին սիրել, ապա փորձիր գոնե չվիրավորել։
***
Միակ ձևը հիմարի հետ զրույցը պահպանելու՝ դա նրան անտեսելն է։
***
Որքան այլ կարող է թվալ դուռը, եթե դու գտնվում ես տաք կողմում։
***
Մենք անիծված և դատապարտված ենք միշտ մտածել, որ կարելի էր ավելի լավ անել, նույնիսկ այն դեպքում, երբ հասնում ենք այն ամենին ինչ ուզում էինք։
***
Մենք հորինում ենք սարսափները, որպեսզի կարողանանք գլուխ հանել իրականությունից։
***
Երբեմն հիմարությունը քողարկվում է բարության, իսկ երբեմն էլ ազնվության տակ։
***
Ինչպիսին գինն է, այնպիսին էլ գինու համն է։
***
Միայն կորցնելով ամեն ինչ՝ մենք ձեռք ենք բերում ազատություն։
***
Այն ինչ մարդ չգիտի՝ չի կարող իրեն վնասել։
***
Զգույշ եղիր, երբ աղոթում ես ինչ-որ բանի համար, որովհետև կարող է այն ստանաս։
***
Անմեղների դյուրահավատությունը՝ խաբեբաների գլխավոր զենքն է։
Ռեմարկը ասում է…
Երբ մարդ մեռնում է, մի տեսակ կարևոր է դառնում, իսկ երբ կենդանի է, ոչ ոք նրանով չի հետաքրքրվում։
Ո՞վ կարող է ապրել, առանց մոռացության։ Սակայն ո՞վ կարող է մոռանալ այն ամենը, ինչ ինքը չի ուզում հիշել։
Մարդն, ազատ է զգում իրեն միայն այն ժամանակ, երբ այլևս չկա այն, ինչի համար ինքն ապրում էր։
Հանդուրժողությունը կասկածի դուստրն է։
Մարդ կարող է վիրավորանքից պաշտպանվել, բայց կարեկցանքից հնարավոր չէ պաշտպանվել։
Մեզ միշտ թվում է, թե մենք օգնեցինք մարդուն, մինչդեռ նրանից հեռանում ենք հենց այն ժամանակ, երբ նրա համար ամենածանր պահն է։
Մարդը միայնակ է միշտ և երբեք։
Զղջումը աշխարհում ամենաանօգուտ բանն է։ Մարդ ոչինչ չի կարող վերադարձնել, դա անհնար է։ Ոչինչ առհասարակ հնարավոր չէ շտկել։ Այլապես մենք բոլորս սրբեր կլինեինք։ Կյանքը նկատի չի ունեցել մեզ կատարյալ դարձնել։
Ով կատարյալ է, նա պատկանում է թանգարանին։
Ինչո՞ւ են աստվածավախ մարդիկ այդքան հազվադեպ հանդուրժող լինում։ Ամենաթեթև բնավորությունը ցինիկներինն է։ Իսկ ամենաանտանելին՝ իդեալիստներինը։ Արդյո՞ք սա ձեզ մտածելու հիմք չի տալիս։
Ոչ մի բան չի կրկնվում։ Մենք ինքներս ենք կրկնվում։ Ուրիշ ոչինչ։
Իշխանությունը աշխարհի երեսի ամենավարակիչ հիվանդությունն է։
Այն, ինչ մարդ փողով կարող է գլուխ բերել, շատ էժան է։
-Դուք նման չեք իրեն երազանքներով խաբող մարդու։
– Մարդ կարող է նաև իրականությամբ խաբել իրեն։ Դա ավելի վտանգավոր է։
-Դուք չեք սիրում ձեր մասին խոսել, ճի՞շտ է։
– Ես նույնիսկ իմ մասին մտածել էլ չեմ սիրում։
Կյանքը չափազանց մեծ բան է, և նա չի կարող վերջանալ ավելի շուտ, քանի դեռ մենք չենք դադարել շնչելուց։
Ամենամեծ ու անհավատալի արկածը մեր օրերում խաղաղ ու պարզ ապրելն է։
Ամեն ինչի համար էլ կարելի է տեղ գտնել։ Աշխարհում շատ տեղ կա այդ բոլորի համար։ Միայն մարդկանց համար է, որ տեղ չկա։
Եթե մարդ, միևնույն է, ոչինչ անել չի կարող, ի՞նչ միտք ունի խելագարության հասցնել իրեն։
Օգնիր, եթե կարող ես… Արա այն ամենը, ինչ հնարավոր է… Իսկ երբ զգում ես, օր ոչինչ անել արդեն չես կարող, մոռացիր։ Երեսդ շրջիր հակառակ կողմը։ Քեզ ամուր պահիր։ Կարեկցանքը խաղաղ ժամանակների բան է։ Եվ ոչ թե այնպիսի ժամանակի, երբ կյանքի ու մահվան հարց է դրված։ Թաղիր մեռածներին և ատամներով կպիր կյանքից։ Կյանքը դեռ քո առաջինն է։ Սուգը իր տեղն ունի, փաստերը իրենց տեղը։ Եթե մարդ ճշմարտության երեսին է նայում, դա դեռ չի նշանակում, թե նա ծանր չի ապրում կորուստը։ Միայն էս ձևով է մարդ պահպանում իր գոյությունը։
Ժամանակը կարճ է։ Դիմանալ ահա թե որն է գլխավորը։ Պահպանիր քեզ և պատրաստ եղիր։
-Ինչ մարդ մոռանում է, հետագայում նրա կարիքն զգում է ամբողջ կյանքում, մսյո։
-Դա ճիշտ է։ Իսկ այն, ինչ մարդ չի մոռանում, կյանքը դարձնում է դժոխք։
Ինչքան շուտ է մարդ մրսում, երբ մենակ է։ Նույնիսկ շոգ ժամանակ։ Իսկ երկուսով՝ երբեք։
Սովորույթը բազմաթիվ անուններ ունի, սերը այդ անուններից մեկն է։ Ոչ մի բանի չպետք է ընտելանալ։
Եթե մտադրվել ես որևէ բան անել, երբեք մի հարցնի հետևանքների մասին։ Այլապես ուզածդ երբեք չես անի։
Ամենուրեք լույսերը հանգած էին։ Հրապարակը սուզված էր խավարի մեջ։ Մութն այնքան սև էր, որ այլևս չէր երևում
նույնիսկ հաղթական կամարը։
Ավետիք Իսահակյանը ասում է…
Կյանքը շոշափելի երազ է, երազը անշոշափելի կյանք:
Սիրով չափեցեք, թող այն լինի ձեր միակ չափը ամեն բան չափելիս:
Քո ամենամռայլ ամպամած օրը միտքդ բեր, որ ամպերից վերև արև կա:
Ճշմարտությունը ոտքով է գնում, սուտը` թևերով:
Փողը մի օվկիանոս է, որի մեջ խեղդվում են վախը, սերը և պատիվը:
Չկա այլանդակ սեր, ինչպես չկա գեղեցիկ բանտ:
Թռչունը վանդակում միայն երջանկությունից չէ, որ երգում է: Գուցե դա բնավ էլ երգ չի՞:
Ամեն ինչ դեղ է և ամեն ինչ թույն: Կարևորը չափն է:
Մայրենի լեզվի բառերը մենք զգում ենք, ապրում, իսկ օտար լեզվինը` հասկանում, սովորում, հիշում…
Ինչ ստեղծվում է աշխարհի վրա սիրուց է. երեխան, գիրքը, երգը, նկարը, քանդակը, շենքը, ամեն ինչ:
Ոգեշնչումը մի հյուր է, որը չի ստիպում այցելել ծույլերին, նա հայտնվում է նրանց մոտ, ովքեր իրեն կանչում են:
Եվ ի՞նչ է փառքը.
Այսօր քեզ մարդիկ եղջյուրներից վեր կբարձրացնեն, վաղը նույն մարդիկ սմբակների տակ ճզմելու համար քեզ վար կնետեն:
Ավետիք Իսահակյանն ասում է …
Կյանքը շոշափելի երազ է, երազը անշոշափելի կյանք:
***
Սիրով չափեցեք, թող այն լինի ձեր միակ չափը ամեն բան չափելիս:
***
Քո ամենամռայլ ամպամած օրը միտքդ բեր, որ ամպերից վերև արև կա:
***
Ճշմարտությունը ոտքով է գնում, սուտը` թևերով:
Փողը մի օվկիանոս է, որի մեջ խեղդվում են վախը, սերը և պատիվը:
Չկա այլանդակ սեր, ինչպես չկա գեղեցիկ բանտ:
***
Թռչունը վանդակում միայն երջանկությունից չէ, որ երգում է: Գուցե դա բնավ էլ երգ չի՞:
***
Ամեն ինչ դեղ է և ամեն ինչ թույն: Կարևորը չափն է:
***
Մայրենի լեզվի բառերը մենք զգում ենք, ապրում, իսկ օտար լեզվինը` հասկանում, սովորում, հիշում…
***
Ինչ ստեղծվում է աշխարհի վրա սիրուց է. երեխան, գիրքը, երգը, նկարը, քանդակը, շենքը, ամեն ինչ:
***
Ոգեշնչումը մի հյուր է, որը չի ստիպում այցելել ծույլերին, նա հայտնվում է նրանց մոտ, ովքեր իրեն կանչում են:
***
Եվ ի՞նչ է փառքը.
Այսօր քեզ մարդիկ եղջյուրներից վեր կբարձրացնեն, վաղը նույն մարդիկ սմբակների տակ ճզմելու համար քեզ վար կնետեն:
Պարույր Սևակն ասում է…
Եվ ամեն բառ ունի իր գաղտնիքը, որ մեծ մասամբ դարավոր է:
***
-Ու սիրո հետ միշտ հաշտ ապրիր, բայց խույս մի՛ տա տառապանքից.
Նա սրբում է աչքը փոշուց, նա մաքրում է հոգին ժանգից:
***
Եթե ճշմարիտ բանաստեղծն է խոսում, լռում է նրա կենսագրությունը:
***
Երբ իզուր հարց չեն տալի, սուտ պատասխան չե՜ն ստանում:
***
Անհնար է ապրել առանց հիասթափման, ինչպես որ ընթանալ առանց սայթաքումի, գործել՝ առանց սխալի, մեծանալ առանց հագուստի կարճությունն ու նեղությունը զգալու։ Ճիշտ այդպես էլ՝ ստվեր չի լինում լոկ այնտեղ, որտեղ լույս չկա, որտեղ համատարած մթություն է, և տաքության զգալու համար պարտադիր է առկայությունը սառնության։
***
Հանճար լինելուց առաջ և լինելու համար պետք է նախ մարդ լինել:
***
-Ու սիրո հետ միշտ հաշտ ապրիր, բայց խույս մի՛ տա տառապանքից.
Նա սրբում է աչքը փոշուց, նա մաքրում է հոգին ժանգից:
***
Մի՛շտ էլ սիրածին պատահաբար են պատահում կյանքում
Ու հրաժեշտ են տալիս սիրածին անհրաժեշտաբա ՜ր…