Վիլյամ Սարոյանն ասում է…
«Ես Կալիֆոռնիայի հայ եմ, Փարիզի հայ եմ, Լոնդոնի հայ եմ, Երևանի հայ եմ, ամեն տեղ հայ եմ և ամեն տեղ նույն մարդն եմ…»։
***
«Մանկատան ճանապարհին ես սկսեցի լաց լինել: Մայրս նախատեց ինձասելով
դու արդեն տղամարդ ես, իսկ տղամարդը չի լալիս: Ես դադարեցի լաց լինել» :
***
«Մի օր հարևան երեխաներն ինձ կանչեցին բեյսբոլ խաղալու, և ես, շատ լավ գիտակցելով, որ պետք է մնացած թերթերը վաճառեմ, չկարողացա հրաժարվել այդ առաջարկից և միացա ընկերներիս: Հանկարծ լսեցի մորս ձայնը՝ ինչո՞վ ես զբաղված: Ես խաղում էի, մայրի՛կ,- պատասխանեցի ես: Մորս մեկ հայացքը բավարար եղավ, որ վերադառնամ աշխատանքիս: Այդ օրվանից հետո հասկացա, որ ես տարբեր եմ մյուս երեխաներից»:
***
«Ի՞նչն է հատկանաշական Սարոյանի համար` որպես գրողի։ Սարոյանը բուռն է, պոռթկուն և խելացի, նա թախծոտ է, քնքուշ ու մարդկային, նա միամիտ է ձևանում, սակայն բնավ միամիտ չէ…: Նա ատում է դաժանությունն իր բոլոր դրսևորումներով, նա հարգում է մարդկային արժանապատվությունն ու հպարտությունը»։
***
«Կյանքիդ ժամերն ապրիր այնպե՛ս, որ այդ քաղցր ժամերին ո՛չ քեզ, ո՛չ էլ կողքիդ ապրողներին չդիպչեն ապականությունն ու մահը: Ամենուրեք փնտրիր բարի՛ն ու հենց հայտնաբերես, հանի՛ր լույս աշխարհ իր թաքստոցից. թող բարությունը լինի անկաշկանդ ու չամաչի ինքն իրենից:
***
«Առևտուրը իրավունք չունի հովանավորելու արվեստը»:
***
«Օտարության մեջ ապրող հայերի մեջ մեծ է Հայրենիքի հանդեպ կարոտը։ Բայց դա հիվանդություն չէ։ Դա ուժ է։ Եվ այն օգնում է ճանաչել ինքդ քեզ։ Ես՝ Ուիլյամ Սարոյանս, Արմենակ և Թագուհի Սարոյանների չորրորդ երեխան եմ, և իմ արժեքն այն է, որ ես հայ եմ, գրող։ Ես չեմ կարող ինքս իմ մասին այլ կերպ մտածել։ Ես չեմ կարող ինքս ինձ դավաճանել։ Եթե դավաճանեմ, չեմ կարողանա գրել, և այն ամենը, ինչ կգրեմ, կլինի կեղծ։ Հիմա հասկանո՞ւմ եք, թե ինչու առաջին իսկ վաստակածս գումարով եկա Հայաստան»: