Սեմինար Խնկո֊ Ապոր անվան ազգային մանկական գրադարանի աշխատակիցների նախաձեռնությամբ

Գրադարանավարների մասնագիտական գիտելիքները կատարելագործելու նպատակով մեր գրադարանում Կոտայքի մարզի համայնքային գրադարանների գրադարանավարների համար սեմինար անցկացրեցին Խնկո֊ Ապոր անվան ազգային մանկական գրադարանի կրթադաստիարակչական գծով փոխտնօրեն Ռուզաննա Թելունցը և հանրային կապերի ու զանգվածային միջոցառումների բաժնի վարիչ Իսկուհի Ավետիսյանը։ Նրանք խոսեցին գրադարանի առջև ծառացած այսօրվա խնդիրների , ընթերցողների սպասարկման ոլորտում նոր մեթոդների կիրառման, ինչպես նաև տարաբնույթ միջոցառումներ կազմակերպելու և մանուկ ընթերցողներին ներգրավելու վերաբերյալ։
Բանախոսները պատասխանեցին մասնակիցներին հուզող հարցերին։
Հայաստանի գրադարանային ասոցիացիայի կողմից Ռուզաննա Թելունցը պատվոգրեր հանձնեց գրադարանային գործում լավագույն ճանաչված մարզային գրադարանի համալրման և մշակման ենթաբաժնի առաջին կարգի գրադարանավար Կարինե Սարգսյանին և Հրազդան ՀՈԱԿ֊ ի թիվ 2 գրադարանի գրադարանավար Անուշ Առաքելյանին։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով