«Մուլտարտ+»

Մեր գրադարանի հյուրն էր ռեժիսոր, մուլտիպլիկատոր, <<Մուլտարտ+>> անիմացիոն ստուդիայի հիմնադիր Արթուր Միքայելյաննը։Պատկերացնու՞մ եք, նա կերպարներ է ստեղծում և հետո կենդանացնում նրանց։Եվ նրանք էլ դառնում են երեխաների սիրելի մուլտհերոսները։Մուլտիպլիկատորը մեր ընթերցողներին ներկայացրեց անիմացիայի հիմունքները՝ բացատրելով կերպարների շարժման , խոսքի և տարբեր իրավիճակներում գործելու հմտությունները։Սիրով պատասխանեց մասնակիցների՝ 7֊ ից մինչև 70 տարեկան ընթերցողների հարցերին։Պատմեց << Անին ու Դանին>> ուսուցողական անիմացիոն ֆիլմաշարի արարման ընթացքի մասին՝ ցուցադրելով փոքրիկ հատված։Խոսեց Հովհ. Թումանյանի <<Անբան Հուռին>> հեքիաթի հիման վրա անիմացիոն կարճամետրաժ մյուզիքլի ստեղծման մասին, որը շարունակում է մնալ հայկական ամենադիտված մյուզիքլը։ Ցերեկույթը և’ ուսուցողական էր, և’ յուրօրինակ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով