Սեմինար մարզի համայնքային գրադարանների գրադարանավարների համար…

Կոտայքի մարզային գրադարանում կազմակերպվեց և անցկացվեց մեկօրյա սեմինար մարզի համայնքային գրադարանների գրադարանավարների համար։ Բանախոսները Հայաստանի Ազգային գրադարանի փոխտնօրեն Հայկանուշ Ղազարյանն ու տնօրենի խորհրդական Ներսես Հայրապետյանն էին։ Նրանք հանգամանորեն ներկայացրեցին գրադարանի կրթական, մշակութային ու տեղեկատվական դերի կարևորությունը։ Խոսեցին գրադարանների առջև ծառացած մարտահրավերների, գրադարաններում նոր աշխատելաոճի ձևավորման, ժամանակակից մեթոդների կիրառման և շատ ու շատ հարցերի մասին։ Պատասխանեցին մասնակիցներին հուզող հարցերին։ Կարծիք հայտնեցին, որ նմանատիպ հանդիպումները մեծապես նպաստում են գրադարանավարների աշխատանքային գործունեության առաջընթացին։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով