Մինաս Ավետիսյան 95

Մինաս Ավետիսյանի 95-ամյակին էր նվիրված Կոտայքի մարզային գրադարանում բացված Zohrabyan Art studio-ի սաների ցուցահանդեսը։
Պատանի նկարիչները Մինասի գունեղ նրբերանգները ներկայացրեցին իրենց մեկնաբանությամբ։ Խոսվեց Հրազդանի դրամատիկական թատրոնի՝ տարիներ առաջ Մինասի կերպարին անդրադարձի մասին։ Իր հիշողություններով կիսվեց Մինասի կերպարը կերտող Վարդան Խաչատրյանը։
Մինասի արվեստի մասին խոսեցին նաև ցուցահանդեսի մասնակիցներ Մինաս Պետրոսյանն ու Հասմիկ Հարությունյանը ։
Անգնահատելի է այն ներդրումը, որ պատանի նկարիչների կայացման գործում կատարում է նկարչական ստուդիայի ղեկավար Քերոբ Զոհրաբյանը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով