Հեքիաթի քննարկում Սերգեյ Սարգսյանի հետ…

Գրադարանի հյուրն էր կատակաբան, << Arm comedy >> -ի հաղորդավար, թարգմանիչ, սցենարիստ և վերջապես <<Տարբեր>> գրքի ակումբի տարբերվող վերլուծաբան Սերգեյ Սարգսյանը։
Հայտնի զվարճաբանը մեր ընթերցողների հետ քննարկեց երեխաների սիրելի Վինի Թուխի, Մաուգլու, Մաթիլդայի, Քաջ Նազարի կերպարները։ Հիմնականում խոսվեց բացասականի մեջ դրականը գտնելու, կերպարը բազմակողմանի վերլուծելու, հեղինակի հեգնանքը զգալու, և իհարկե, բարդ իրավիճակից դուրս գալու ելք տեսնելու մասին։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով