Կոտայքի մարզային գրադարանում թումանյանական օրեր են…
Փետրվարի 17-ին մեզ էին այցելել թիվ 11 հիմնական դպրոցի 3-րդ «Ե» դասարանի աշակերտները` դասվար Լիլիթ
Թորոսյանի ուղեկցությամբ։
Փոքրիկները շրջեցին գրադարանում, ծանոթացան մանկական բաժնի գրքերին։
Նրանք բեմականացրել էին Հովհ. Թումանյանի «Շունն ու կատուն» բալլադից մի հատված և սիրով ներկայացրեցին այն։
Այնուհետև գրադարանավար Անահիտ Պեպոյանը երեխաների հետ զրուցեց և հետաքրքիր փաստեր ներկայացրեց Հովհաննես Թումանյանի ստեղծագործական կյանքի վերաբերյալ։
Աշակերտները վերջում դիտեցին ամենայն հայոց բանաստեղծի մասին անիմացիոն ֆիլմ։