Մարկեսը ու Մերսեդեսը…
Մարկեսն իր ապագա կնոջն առաջին անգամ տեսավ բեմին, երբ Մերսեդեսն ընդամենը 13 տարեկան էր։ Միանգամից արեց ամուսնության առաջարկ, ասելով.
- Ես միայն հիմա հասկացա, որ գրածս բոլոր բանաստեղծությունները նվիրված էին Ձեզ։ Դարձե՛ք իմ կինը։
Մերսեդեսը միանգամից համաձայնեց, բայց ասաց.
- Եթե թույլ տաք, սկզբում կավարտեմ դպրոցը։
Նրանց հարսանիքը կայացավ միայն 13 տարի անց, ու ինչպես նշում էր Մարկեսը` «Մենք նշանված չէինք, մենք ուղղակի համբերատար ու առանց տանջվելու սպասում էինք նրան, ինչ նախատեսված էր մեզ համար»։
Մերսեդեսը Գաբրիելի կողքին էր, երբ նա աշխատում էր «Հարյուր տարվա մենությունը» վեպի վրա։ Ինքն էր հոգում ընտանիքի կարիքներն ու հավատում, որ իր ամուսինը հանճար է։
Մեկ ու կես տարի անց վեպը գրված էր, սակայն Մարկեսը չուներ այն հրատարակչություն ուղարկելու գումար։ Այդ ժամանակ Մերսեդեսը վաճառեց իր ունեցած վերջին ու ամենաարժեքավոր իրերը` վարսահարդարիչն ու հարիչը։
Շատ շուտով ամուսնու վեպը նրանց բերեց մեծ հոնորարներ, համաշխարհային ճանաչում և Նոբելյան մրցանակ։