Բոդլեյան գրադարան

Օքսֆորդի գրադարաններից ամենամեծը և Եվրոպայում ամենահինը Բոդլեյան գրադարանն է, ավելի քան 6,5 մլն գրադարանային նմուշով և աշխատակազմով, որում ընդգրկված են ավելի քան 400 աշխատակից: Բոդլեյան գրադարանը Բրիտանական
կղզիների 6 գրադարաններից մեկն է, ով ստանում է պարտադիր նմուշը, որում ընդգրկված են բազմաթիվ գիտական հավաքածուներ:
Այն առավելապես գործում է որպես ընթերցասրահ, առանց բաժանորրդագրի: Դա համալսարանի գլխավոր գիտական գրադարանն է և մեծությամբ երկրորդը Բրիտանիայում:
Այնտեղ կան 120 հազար գրքի դարակ, 29 ընթերցասրահ, և 2490 ընթերցողի նստատեղեր: Այսօր օրերում Բոդլին կամ պարզապես Բոդը, ինչպես այն անվանում են համալսարանում, գրադարանների խումբ է, որը գործում է ֆակուլտետներին և բոլոր բաժանմունքներին կից: Բոդլիի խումբը կազմված է Կենտրոնական գրադարանից և մի շարք այլ գրադարաններից, որոնցից են ՝

  1. Ճապոնական գրադարանը (the Bodleian Japanese Library);
  2. Իրավական գրադարանը (Vere Harmsworth Library աղբյուրը՝ ԱՄՆ-ից)
  3. Վեր Հարմվերդի գրադարանը
  4. Արևելքի ինստիտուտի գրադարանը (Оքսֆորդ — չինագիտության Եվրոպական կենտրոնը, որտեղ գտնվում է նաև ճապոնագիտության համաշխարհային 5 հիմնական ֆակուլտետներից մեկը):
  5. Հնդկաստանի Ինստիտուտի գրադարանը
  6. Փիլիսոփայության ֆակուլտետի գրադարանը(the Philosophy Library)
  7. Ռեդկլիֆի գիտական գրադարանը (Radcliffe Science Library)
  8. Համագործակցության երկրների և Աֆրիկյան, գիտական գրադարանը (the Commonwealth and African Studies Library at Rhodes House);
  9. Սակլերի գրադարանը (the Sackler Library)

Հավաքածուները

Օքսֆորդի Համալսարանի գրադարանները հարուստ են արժեքավոր և մասնագիտական հավաքածուներով, որոնց մեծ մասը պատկանում է Բոդլիի գրադարանի ֆոնդին: Նրանք գտնվում են Օքսֆորդի 12 տարբեր շենքերում:

Դրանք նաև մասնավոր հավաքածուներ են՝ նվիրված նրանց տերերի և դրանց հետևորդների կողմից համալսարանին, ինչպես նաև թեմատիկ հավաքածուներ: Բոդլիի գրադարանի հատուկ հավաքածուները բաժանվում են հինգ հիմնական խմբի. «Արևմտյան հավաքածուներ» (հիմնականում անգլերեն և լատիներեն լեզուներով), ընդգրկում են տարբեր տեսակի արխիվներ՝ դասական պապիրուսներից, մանրանկարներով զարդարված միջնադարյան ձեռագրերից մինչև քաղաքականության և գիտության ոլորտում կատարված ժամանակակից աշխատանքներ:

Բացի այդ արխիվային նմուշներից գրադարանի հատուկ հավաքածուներն ընդգրկում են նաև եզակի գրքերի կարևոր հավաքածուներ՝ արևմտյան լեզուներով և տպագրված նյութեր, ինչպես նաև քարտեզներ և երաժշտություն: «Արևելյան» հավաքածուներն իրենց մեջ ընդգրկում են ձեռագրեր, Միջին Արևելքի և Ասիայի հազվագյուտ գրքեր այնպիսի լեզուներով, ինչպես արաբերենը, հին եբրայերենը, չինարենը, սանսկրիտր և հայերենը:

Օքսֆորդի համալսարանի եզակի գրքերի և ձեռագրերի հավաքածուն ամենամեծն է աշխարհում համալսարանական հավաքածուներից: Դրա ամենահին փաստաթուղթը պապիրուս է, որը թվագրվում է մ. թ. ա. 3-րդ դար: Ջոն Դե Մոնինի Ջոնսոնի տպագրական նյութերի հավաքածուն (John Johnson Collection of PrintedEphemera) ամենաարժեքավորներից մեկն է աշխարհում: Դրանից օգտվում են պատմաբանները, հասարակության զարգացումը ուսումնասիրող և տպագրական գործը ուսումնասիրող մասնագետներ: Համալսարանի այդ հավաքածուն ընդգրկում է ավելի քան 1.5 մլն նմուշ: Առաջին փաստաթղթերը վերաբերում են 1508թ-ին, ամենանշանակալից մասը 18-րդ, 19-րդ և 20-րդ դարերում: Հավաքածուները համալրվում են մինչ այսօր:

Բոդլեյան գրադարանի հայկական ձեռագրերը
Բոդլեյան գրադարանն ունի բավական հարուստ հայերեն ձեռագրերի և գրքերի հավաքածու։ Ցուցակներում պահպանված նմուշների համաձայն՝ գրադարանն առաջին հայերեն ձեռագրիը ստացել է 1635 թ․ արքեպիսկոպոս Լաուդի կողմից։ Ըստ 1665 — 1701 թթ․ Բոդլեյան գրադարանի գրադարանավար Դոկտոր Հայդի ձեռքով կազմված հայերեն ձեռագրերի և տպագիր գրքի ցուցակի՝ արդեն 17–րդ դարի վերջում գրադարանն ուներ 92 հայերեն ձեռագիր և 52 տպագիր գիրք։ 1707 թ․ Օքսֆորդ այցելած հայ տպագրության երախտավոր Թովմա արքեպիսկոպոս Վանանդեցին գրադարանին է նվիրում Ամստերդամում իր հիմնադրած տպարանում տպագրված հայերեն գրքի օրինակները։

XIX դարի վերջին գրադարանում արդեն այնքան հայերեն արժեքավոր ձեռագրեր էին պահպանվում, որ առաջացել էր դրանց գիտական ուսումնասիրությունը կազմակերպելու պահանջը։ Հայագետ Սուքիաս Պարոնյանցը ձեռնամուխ է լինում ձեռագրերի ուսումնասիրությանը, նրա մահից հետո այդ անավարտ գործը շարունակում է հայտնի հայագետ Ֆրեդերիկ Կոնեբերը։ Նա հրատարակում է հայերեն ձեռագրերի ձեռագրացուցակը։

XX դարի սկզբին հայերեն ձեռագրերի հավաքածուն արդեն բաղկացած էր 124 նմուշից, որոնց թվում կան Վասպուրականի մանրանկարչության դպրոցի կողմից նկարազարդված 2 ձեռագրեր, Հակոբ Ջուղայեցու նկարազարդած 8 ձեռագրեր և այլ մեծարժեք գրքեր[5]։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով