Շահեն Թաթիկյան «Բալենի»

No Images found.

Վեպն առաջին անգամ հրատարակվել է 1980 թվականին և միանգամից դարձել ընթերցողների սիրելին: Գիրքը կնոջ վեհանձնության, մարդկային բազմաբեկում ճակատագրերի մասին: Հուզական վառ գունավորումը հետաքրքիր ընթերցանություն է խոստանում:

Իսկական հարազատները պարտադիր չէ, որ միմյանց հետ բաժանեն ուրախությունը, բայց վիշտը պարտադիր է: Հասկացա, որ օտարի հետ կարելի է ուրախանալ, բայց օտարի հետ միասին վշտանալ չի կարելի:

Մենք երևի ամենքս էլ արել ենք բաներ, որոնք որ չպետք է արած լինեինք, բայց արել ենք համոզված, որ իրավացի ենք եղել:

Զարմանալի էակ է կինը: Ցանկացած պահին, ինչ վիճակումն էլ լինի, դարձյալ մեքենաբար, մեկ էլ տեսար կոկետույթուն արեց, ասաց ոչ այն, ինչ ուզում է կամ ինչ պետք է ասի:

Բայց բառերն ի՞նչ են: Ի՞նչ են ներկայացնում իրենցից խոսքերը: Մի՞թե նրանք կարող են մասամբ արտահայտել այն, ինչ եփվում է մարդու հոգում:

Հարազատ…ինչքան էժան ենք երբեմն օգտագործում այս բառը. հարազատ: Էժան օգտագործելով, այս հիանալի բառն արդեն կորցրել է շատ ու շատ թանկ իմաստներ ու սքանչելի գույներ: Այս բառը դարձել է նույնքան սովորական, որքան, օրինակ, «մայթ», «ծառ», «շենք» և այլ հազարավոր բառերը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով