ՀՀ քաղաքացու օրը Կոտայքի մարզային գրադարանում

ՀՀ քաղաքացու օրը Կոտայքի մարզային գրադարանում նշվեց շատ հետաքրքիր ու բովանդակալից: «Ընթերցում են հայտնիները» շարքի հյուրն էր Թավշյա հեղափոխության ակտիվ մասնակից, Ազգային ժողովի պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը, որը մեր փոքրիկ ընթերցողների համար կարդաց մանկագիր Երազիկ Գրիգորյանի հեքիաթներից երկուսը: Այդ առիթով գրադարան էր եկել նաև հեքիաթների հեղինակը, որին ներկայացրեց գրող, գրականագետ Հովիկ Չարխչյանը։ Գրողը խոսեց նրա ստեղծած հեքիաթների մասին, որոնք փոքրիկ ընթերցողներին տանում են դեպի երազների գրավիչ աշխարհ:
Հանդիպումը ուսանելի էր ու խորհրդանշական:
Հանդիպմանը ներկա էին նաև կրթության-գիտության նախարարության ներկայացուցիչ Գոհար Մամիկոնյանը, Կոտայքի մարզպետի օգնական Անի Չիլինգարյանը, Կոտայքի մարզպետարանի կրթության վարչության պետ Կարեն Հունանյանը, Կոտայքի փոխմարզպետի օգնական Մարիամ Հակոբյանը և ուրիշներ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով