Փոթերյան գիշեր 2020

Յուրաքանչյուր տարի փետրվարի 6–ին Հարրի Փոթերի երկրպագուներն ամբողջ աշխարհում նշում են Փոթերյան գիշերը (Harry Potter Book Night), և այս տարին բացառություն չէր: Ավելին, այս տարի Հայաստանը, ի դեմս «Զանգակ» հրատարակչության, «Զանգակ» գրատների ցանցի, Հայաստանի մարզային գրադարանների և Շուշիի «Հեքիաթների տան», միացել էր փոթերյան խրախճանքին՝ միջոցառումների միջազգային քարտեզում: Նախաձեռնությունը «Զանգակ» հրատարակչությանն էր: Մենք էլ միացանք «Փոթերյան գիշեր 2020» միջոցառմանը։ Այդ օրը գրադարան էին եկել մեր բոլոր փոթերասեր ընթերցողները։ Մասնակիցները բաժանվել էին երկու թիմերի՝ «Ֆոքս» և «Հեդվիգ»։ Մրցապայքարն ավարտվեց «Ֆոքս» թիմի հաղթանակով։ Լավագույն խաղացող ճանաչվեց Մհեր Մկրտչյանը։ Այս միջոցառման շնորհիվ կարողացանք ճանաչել Հարրի Փոթերի լավագույն երկրպագուներին:

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Secured By miniOrange