Հանդիպում ԱԺ պատգամավոր Վաղարշակ Հակոբյանի հետ

There is no gallery selected or the gallery was deleted.

Ապրիլի 26-ին Կոտայքի մարզային գրադարանում տեղի ունեցավ հանդիպում ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Վաղարշակ Հակոբյանի հետ։
Հանդիպումը հրազդանցի երիտասարդության հետ կազմակերպել էր «My corner» հակասրճարանի հիմնադիր Լևոն Ստեփանյանը։
Մասնակիցները առաջ քաշեցին մի շարք հարցեր, որոնք այսօր ծառացած են Հրազդանի ու հրազդանցիների առջև , ներկայացրին իրենց սպասելիքներն ու հույսերը՝ կապված նոր իշխանության հետ։ Մասնավորապես խոսվեց կրթության բնագավառում առկա խնդիրների մասին։ Հյուրը հանգամանորեն պատասխանեց հարցերին, լսեց երիտասարդների պահանջները և խոստացավ, որ հանդիպումները շարունակական կլինեն։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *