Հանդիպում Էլֆիք Զոհրաբյանի հետ

«Ընթերցում են հայտնիները» շարքի մեր հերթական հյուրը  դրամատուրգ, դերասան Էլֆիք Զոհրաբյանն էր։ Հանդիպման ընթացքում հեղինակը ներկայացրեց մեր ընթերցողներին արդեն   քաջ ծանոթ իր  «Բյուրեղապակե մարդը» հեքիաթների գիրքը, ընթերցեց հեքիաթներից մի քանիսը մեր կրտսեր և միջին տարիքի ընթերցողների համար։

Սոխակի ու սիրամարգի մասին պատմող խորիմաստ հեքիաթն ընթերցողին սովորեցրեց, որ, թեև կյանքում ոչ միշտ է գնահատվում ճշմարիտը, սակայն հեքիաթի հերոս ծեր Կաղնու խոսքերով ասած. «Աշխարհի աչքը կույր չէ»։

Մեկ այլ՝ «Բյուրեղապակե մարդը» հեքիաթում Բյուրեղապակե մարդը  շրջում է ամբողջ աշխարհում․ «Շրջում է ու զարմանում, թե ինչու վատ բան անելիս, վատ արարքներ գործելիս չի փշրվում մարդկանց սիրտը․․․Իսկ մեզ մնում է՝ զգույշ լինել … Գուցե մեր դիմացինը հենց նա՞ է։ Իսկ ի՞նչ անել, որ չփշրվի դիմացինի սիրտը․․․» հարցով է ամփոփվում էհեքիաթը։

Ցերեկույթը ավարտվեց հետաքրքիր հարց ու պատասխանով ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով