Համակարգչային ակումբ գրադարանում

ԱՄՆ Խաղաղության կորպուսի աջակցությամբ Կոտայքի մարզային գրադարանում կազմակերպվեց և անցկացվեց եռամսյա համակարգչային դասընթաց, որին մասնակցեցին 14-16 տարեկան ութ դպրոցականներ։
ԱՄՆ Խաղաղության կորպուսի կամավոր Ռ.Ֆրիդմանի անմիջական միջնորդությամբ գրադարանը ձեռք բերեց համակարգիչներ և գույք։
Դպրոցականները ծանոթացան համակարգչային word, excel, power point, photoshop ծրագրերին, սովորեցին վեբ կայք պատրաստել։
Խաղաղության կորպուսի ներկայացուցիչ Ստեփան Սհոյանը ներկա գտնվեց դասընթացին մասնակցած դպրոցականներին վկայականների հանձնման հանդիսավոր արարողությանը։ Նա ողջունեց մասնակիցներին և հույս հայտնեց, որ ծրագիրը շարունակական կլինի․ հետագայում երեխաների համար կկազմակերպեն ճամբարներ համակարգչային գիտելիքների և անգլերենի կատարելագործման համար։

There is no gallery selected or the gallery was deleted.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *