Աննը Ֆրանկը ՝ Կոտայքի մարզում

2019-2020 թվականներին Հայաստանի տարբեր մարզերի գրադարաններում ընթացել են Աննը Ֆրանկի օրեր․ իրականացվել են միջոցառումներ Աննը Ֆրանկի կենսագրության, Հոլոքոստի, խտրականության թեմաներով, տեղի են ունեցել «Հետնատունը» գրքի ընթերցանություններ ու քննարկումներ: Նիդերլանդներից ժամանած Աննը Ֆրանկի կյանքի մասին պատմող ցուցահանդեսը շրջել է մարզից մարզ, գրադարանից գրադարան` մեկ շաբաթով հանգրվանելով բոլոր մասնակից գրադարաններում: Միջոցառումների ժամանակ թեմայի մեջ խորացած երիտասարդները՝ որպես Աննը Ֆրանկի դեսպաններ, ծանոթացել են Հոլոքոսթը սեփական մաշկի վրա զգացած 13 ամյա հրեա աղջկա մասին պատմող ցուցահանդեսին և նրա հեղինակած «Հետնատուն» գիրքին։
Այս շաբաթ ցուցահանդեսը Կոտայքում էր։ Միջոցառման առաջին օրը ներկայացվեց Հոլոքոսթին զոհ դարձած աղջկա կենսագրությունը։ Մեր ընթերցողները՝ Հրազդանի թիվ 4, թիվ 5 և թիվ 8 հիմնական դպրոցների աշակերտները, հատվածներ ընթերցեցին նրա օրագրից։ Նրանց բաժանվեցին Աննը Ֆրանկի պատկերով կրծքանշաններ։ Ցուցահանդեսի երկրորդ օրվա թեման Հոլոքոսթն էր։ Այդ օրը մեզ միացան Կոտայքի տարածաշրջանային պետական քոլեջի ուսանողներ,ինչպես նաև աշակերտներ Հրազդանի թիվ 2 և թիվ 11 դպրոցներից։ Երրորդ օրվա թեման խտրականության հաղթահարման և պատանեկան հոգեբանության վերլուծությունն էր։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Secured By miniOrange