Ամփոփվեց Մանկապատանեկան գրքի և երաժշտության շաբաթը

Մանկապատանեկան գրքի և երաժշտության շաբաթը ամփոփեցինք գրադարանի մանուկ ընթերցողին քաջածանոթ մանկագիր, հեքիաթագիր Երազիկ Գրիգորյանի հետ հանդիպումով։ Հանդիպման մասնակիցները՝ Հրազդանի թիվ 2 հիմնական դպրոցի երկրորդ դասարանցիները, հետաքրքրությունից կլորացած աչքերով լսեցին դինոզավր Բրունոյի ու կամակոր աքլորիկի, երկարապոչ կապիկի ու հնարամիտ կրիայի, կախարդ պառավի և նրա իմաստուն ագռավի մասին պատմող հեքիաթները, փորձեցին հեղինակի հետ նոր  հեքիաթ հորինել, երեխաներին բնորոշ հետաքրքրասիրությամբ բազմաթիվ հարցեր ուղղեցին տիկին Գրիգորյանին։ Մանկագիրը  փոքրիկներին հորդորեց շատ հեքիաթներ կարդալ և հաճախակի գրադարան այցելել։ Հանդիպման վերջում մասնակիցները լուսանկարվեցին սիրելի հեղինակի հետ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով