Համո Սահյանն ասում է …
Երևի ամեն մեկը իր կյանքում մի փոքրիկ ճանապարհ պիտի պարտրաստի ու հարթեցնի՝ իր ճանապարհը։
…
Բանստեղծը ծառի է նման, արմատները հողի մեջ են, իսկ ճյուղերը ձգվում են դեպի արևը և լույսը։
…
Գալիս ես որպես իրարանցում,
Եվ անց ես կենում որպես երազ.
Կյանք իմ, դու ձրի ներկայացում,
Բայց ինչքան թանկ ես նստում վրաս:
…
Առ քո թևերին, տար ինձ ժամանակ,
Ես ետ մնալուց շատ եմ վախենում…
…
Եթե մինչև անգամ
Լսած լինես, թե ես այս աշխարհում չկամ,
Միևնույն է, կգամ, ինչ էլ լինի, կգամ,
Ուր էլ լինեմ, կգամ:
…
Ես չիմացա, թե ինչու,
Դու չիմացար, թե ինչպես
Պատահեցին մեկ-մեկու
Մեր երազներն առանց մեզ…
…
Կա մի թուլություն,
Որ ինձնից վանել
Չեմ կարողանում,
Քո չարության դեմ
Բարություն չանել
Չեմ կարողանում:
…
Կուզես պայթիր, կուզես ճչա,
Քեզ մարդու տեղ դնող չկա,
Զգույշ, գլխիդ փորձանք չգա,
Սի՛րտ, անցել է սրտի դարը։