սունդուկյանական օր գրադարանում…

Օրը սունդուկյանական էր գրադարանում։
Հրազդանի թիվ 2 հիմնական դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհիներ Անուշիկ Գևորգյանի և Մելինե Մկրտչյանի սաները թիֆլիսյան հմայիչ և ներդաշնակ կոլորիտով ներկայացրեցին Սունդուկյանի հերոսներին՝ ցուցադրելով դրվագներ <<հայ դրամատուրգիայի Աբովյան>> Գաբրիել Սունդուկյանի <<Խաթաբալա>>, <<Պեպո>>
ստեղծագործություններից։
Շեշտը դնելով հասարակության տարբեր խավերի ապրելակերպի ու կենցաղի վրա՝ դպրոցականները ամբողջացրին հասարակության բոլոր խավերի ընդհանուր նկարագիրը։
Այսպիսով, դպրոցականներին հաջողվեց բազմակողմանի ներկայացնել Սունդուկյան մարդուն, դրամատուրգին և ռեալիստ հեղինակին։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով