Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օր
«Քոչարի. հայկական պարի շնչառությունը» խորագիրն էր կրում ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա շրջանակում կազմակերպված ցերեկույթը։Մեր հյուրը՝ պարուսույց, «Քարվանսարա» գրքի հեղինակ Մանվել Ռաֆայելյանը, ներկաներին պատմեց ուժ, համարձակություն, ազգային միասնություն խորհրդանշող Քոչարի պարի պատմությունը։Պարի յուրաքանչյուր շարժում ունի իր խորհրդանշական իմաստը։Այն համարվում է նաև հայրենասիրության խորհրդանիշ։Քոչարի ռազմահայրենասիրական պարի մասին խոսեցին նաև մեր գրադարանի կրտսեր ընթերցող Մարիամ Զորիկյանը, Հրազդանի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի գեղմասվար Համեստ Ստեփանյանը։Հրազդանի թիվ 6 հիմնական դպրոցի ազգագրական երգի ու պարի խմբակի սաները ( ղեկավար՝ Նելլի Այվազյան) հանդես եկան մի շարք երգերի կատարումով։Վերջում բոլոր մասնակիցները պարեցին մեր ավանդական Քոչարին։



