#գրադարանը_ներառականության_հարթակ

Ազգային գրադարանային շաբաթվա ընթացքում այսօր հյուրընկալել էինք ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարանի տնօրեն Մայա Գրիգորյանին, գիտական գրադարանի գիտական ղեկավար Տիգրան Զարգարյանին և գիտքարտուղար Նելլի Հայրապետյանին։ Տիգրան Զարգարյանը անցկացրեց «Մարզային և համայնքային գրադարանների մասնակցությունը համահայկական թվանշային գրադարանի ստեղծման աշխատանքներին» թեմայով սեմինար։ Սեմինարին ներկա էին Կոտայքի մարզի համայնքային գրադարանների աշխատակիցները։Մասնակիցները շրջայց կատարեցին գրադարանում, ծանոթացան այնտեղ կատարվող աշխատանքներին, դիտեցին Հովհ. Թումանյանի «Շունն ու կատուն» տիկնիկային ներկայացումը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով