Գրքի տոնը գրադարանում

Փետրվարի 19-ին Կոտայքի մարզային գրադարանում անցկացվեց միջոցառում նվիրված մեծանուն բանաստեղծի Հովհաննես Թումանայանի ծննդյան օրվան և գրքի տոնի կապակցությամբ:Մեզ հյուրընկալել էին թիվ 12 հիմնական դպրոցի 3-րդ դասարանի աշակերտները՝ դասղեկ Նելլի Եղիազարյանի ուղեկցությամբ։Սովորողները լսեցին բանաստեղծի կյանքի մասին հետաքրքիր և ծիծաղաշարժ պատմություններ, ինչպես նաև դիտեցին անիմացիոն ֆիլմ Թումանյանի կյանքի և գործունեության մասին։Աշակերտները և՛ ասմունքեցին, և՛ հեքիաթ պատմեցին, և՛ գրքեր նվեր ստացան։Գրքատոնից անմասն չմնաց նաև գրադարանը. աշակերտները անակնկալով էին եկել և գրադարանին նվիրեցին «Բոլորիս Ալենի հեքիաթները» գիրքը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով