Շախմատի Հայաստանի չեմպիոն Սամվել Տեր֊ Սահակյանը գրադարանում,,,
<<Ընթերցում են հայտնիները >> խորագրով հանդիպման ընթացքում մեր հյուրը՝ հայկական շախմատի պատմության մեջ ամենակրտսեր հասակում գրոսմայստեր դարձած, տարբեր տարիքային խմբերի աշխարհի ու Եվրոպայի բազմակի չեմպիոն, 2020 և 2023թթ. շախմատի Հայաստանի չեմպիոն Սամվել Տեր֊ Սահակյանը , հնդկական ժողովրդական մի փոքրիկ հեքիաթ ընթերցեց կրտսեր և միջին տարիքի մասնակիցների համար, բայց երեխաներն ավելի շատ եկել էին շախմատ խաղալու և հայտնի շախմատիստի հետ ավելի մոտիկից ծանոթանալու։
Ուշի֊ուշով լսեցին չեմպիոնի պատմություններն իր անցած ուղու մասին՝ բազմաթիվ հարցեր տալով նրան։
Բացի այն, որ Սամվել Տեր֊ Սահակյանը վարպետաց դաս անցկացրեց Հրազդանի մականախաղի և շախմատի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի , Վ. Սարոյանի անվան թիվ 11 հիմնական դպրոցի և այլ ուսումնական հաստատությունների սաների հետ, նաև միաժամանակյա խաղ֊ սեանս անցկացրեց բոլոր մասնակիցների հետ։