Բոստոնի հանրային գրադարան
Բոստոնի հանրային գրադարանը քաղաքային հասարակական գրադարանային համակարգ է, որը հիմնադրվել է 1848 թվականին Ամերիկայի Միացյալ Նահանգների Մասաչուսեթս նահանգի Բոստոն քաղաքում։ Բոստոնի հանրային գրադարանը պարունակում է մոտավորապես 23 մլն նյութ, որտեղ ներառված են բոլոր տեսակի ֆորմատները․գրքեր, DVD և CD սկավառակներ, քարտեզներ, ձայներիզներ, կարճամետրաժ ֆիլմեր, ձեռագրեր, հրատարակություններ և այլ նյութեր։ Կան նաև էլեկտրոնային ռեսուրսներ, որի շնորհիվ, ըստ Ամերիկայի գրադարանային ասոցացիայի գրադարանը Միացյալ Նահանգներում համարվում է երրորդ ամենամեծ հանրային գրադարանը Կոնգրեսի գրադարանից հետո, (որն ունի 160 մլն նյութ) և Նյու Յորքի հանրային գրադարանից հետո, (որն ունի 53 մլն նյութ)։ 2014 թվականի հաշվետվությամբ, գրադարանում իրականացվել են ավելի քան 10.000 ծրագրեր՝ հանրության համար անվճար և տրամադրվել 3.7 մլն նյութ։