Ֆրանսիայի ազգային գրադարան
Ֆրանսիայի ազգային գրադարանը Եվրոպայում հնագույններից է, Ֆրանսիայի գրադարանը, աշխարհի ամենամեծ գրադարաններից մեկն է: Այն երկար ժամանակ եղել է Ֆրանսիայի միապետների անձնական սեփականությունը։ Տարբեր ժամանակներում գրադարանն ունեցել է տարբեր անուններ՝ թագավորների, արքայական, ազգային, կայսրական և վերջապես նորից ազգային։
Գրադարանն ունի 2.700 աշխատակից, որից 2.500-ը աշխատում են շուրջօրյա։
Գրադարանի հիմնական պահոցը գտնվում է Սենայի ձախ ափին՝ Փարիզի 13-րդ շրջանում. այն կրում է Ֆրանսուա Միտտերանի անունը։ Գրադարանի առավել արժեքավոր հավաքածուները՝ ձեռագրերը, հնագիտական արժեք ներկայացնող տարբեր իրերը, պահվում են Ռիշելյե փողոցի պատմական շենքում՝ կառուցված 17-19-րդ դարերում։