Հայրս՝ այդ հսկան
Ասում են` տաղանդավոր մարդը տաղանդավոր է ամեն ինչում։ Ազնավուրն այս խոսքերի վառ ապացույցն է. որքան գեղեցիկ երգում էր, նույնքան գեղեցիկ էլ գրում էր գրքեր։
<<Հայրս` այդ հսկան>> 16 նովելներից բաղկացած գիրք է, որը ստիպեց հուզվել, ժպտալ, արտասվել, շունչը պահած սպասել յուրաքանչյուր պատմության ավարտին ու հանգուցալուծման։
Ազնավուրյան ձեռագրով գրված այս նովելները շատ յուրահատուկ են, ինչպես հենց ինքըԱզնավուրը։ Մեկը մեկից հետաքրքիր այս պատմություններից ամենաշատը սիրեցի <<Ծաղրածուն և երեխան>>, <<Իմ ԱՄԲ, անտեր շունը>>, <<Շատ մի ատիր
սիրել կա>> նովելները և իհարկե <<Հայրս` այդ հսկան>> նովելը, որով էլ հենց վերնագրվել է գիրքը։
Սակայն գրքում կա մի նովել, որն առանձնահատուկ կառանձնացնեմ։ Խոսքս <<Արմեն Մեհմեդի պատմությունը>> նովելի մասին է։ Համոզված եմ` այն դառնալու է յուրաքանչյուր հայ ընթերցողի սրտին ամենամոտը։ Գրքի վերջին նովելն է։ Նովել մեր ազգի անձնական ու համընդհանուր ցավի մասին։ Ցեղասպանությունից մազապուրծ եղած երիտասարդի կյանքի բարդ ուղին է, որի ճակատագրին անարդարացիորեն ու դաժանաբար արժանացել են շատ հայեր։
Ազնավուրի ձեռագիրը թույլ չի տալիս գիրքը ձեռքից բաց թողնել։ Այնքան գեղեցիկ ու հետաքրքիր էր գրված, որ 1 օրվա ընթացքում արագ կարդացի։
Իսկ գրքի թարգմանության ու խմբագրման մասին խոսքեր չկան, բազմիցս ասել եմ ու էլի կասեմ, որ @newmag_publishing -ում երկուսն էլ բարձունքում են։
Նյութը՝ Սեդ Հարությունյանի