Բելգիայի Արքայական Գրադարան (Բրյուսել,1559թ.)
Ազգային գիտական գրադարանը հիմնադրվել է Ֆիլիպ 2-րդի հրամանով և ներկայումս ունի 8 միլիոն գիրք, ձեռագիր, նկար և նումիզմատական հսկայական հավաքածու: Գրադարանի հիմնական նպատակը եղել և մնում է հավաքել բոլոր բելգիական հրատարակումները, ինչպես նաև բելգիացի բոլոր հեղինակների աշխատությունները, որոնք հրատարակվել են արտասահմանում: Այս գրադարանում սակայն կան հարյուր հազարավոր արտասահմանյան գրքեր ևս, և այն բաց է այցելուների համար, այդ թվում նաև ուսանողների: