10 փաստ Ջեֆ Բեյզոսի մասին

No Images found.

  1. Բեյզոսը 2008-ին Մարկ Կյուբանի հետ հայտնվեց «Սիմփսոններում»: Նրանք «Միլիարդերների ճամբար»-ում զվարճանում էին մեծահարուստ Միստեր Բենսոնի հետ:

2. Բեյզոսը ընկերներին և ուսուցիչներին հայտարարում էր, որ երբ մեծանա, ուզում է դառնալ «տիեզերական ձեռներեց»: 2000 թվականին Բեյզոսը հիմնել է սեփական ընկերությունը, որը զբաղվում է կոսմոտուրիզմով: Այն կոչվում էր Blue Origin:


3. Նա չի օգտագործում զարթուցիչներ և փորձում է քնել օրը 8 ժամ:

4. Պատանեկան տարիքում Բեյզոսը աշխատել է Մակդոնալդսում, որտեղ պատրաստում էր կարտոֆիլ ֆրի: Հենց այդ ժամանակ էլ նա հիմնել է ամառային փոքրիկ ճամբար տարրական դասարանների աշակերտների համար:


5. Բեյզոսի սիրելի գիրքը Կաձուո Իսիգուրոի «Օրվա մնացորդը» գիրքն է:

6. Եթե հաճախորդները ունեն բողոքներ կամ առաջարկներ, ուղղակի կարող են գրել jeff@amazon.com էլեկտրոնային փոստին: Ստանալով նամակները, Բեյզոսը դրանք ուղարկում է մասնագետին, որն էլ հարցի լուծումը զեկուցում է հենց տնօրենին: Այնպես որ, բոլոր խնդիրները ստանում են լուծում:


7. Աշխատանքային ճանապարհի հենց սկզբում իրեն չէր կարող թույլ տալգնել թանկ կահույք, դրա համար իր ձեռքերով պատրաստեց աշխատողների առաջին սեղանները: Հիմա այդ սեղանները դարձել են արտեֆակտի պես մի բան, և արդեն 20 տարուց ավելի Ամազոնը օգտագործում է այս սեղանների պատրաստման ձևը:


8. Ամազոնի ստեղծումից դեռ 5 տարի չէր անցել, երբ Բեյզոսը ցուցադրեց իր ներդրողական հոտառությունը 90-ականների վերջում Գուգլում ներդնելով 1 միլիոն դոլար: Այդ ժամանակ նման գործարքը ուներ մեծ ռիսկեր, սակայն ամեն ինչ բարեհաջող եղավ:

9. Բեյզոսի համար մեկ նպատակը տիեզերքի ուսումնասիրումն է: Բեյզոսը հայտարարել է, որ իր համար կարևոր է ստեղծել հնարավորություններ` անհայտ աշխարհներ բացահայտելու համար: Նա ամեն տարի իր աէրոտիեզերական ընկերությունում կատարում է 1միլիարդ դոլարի ներդրում: Ջեֆի խոսքերով Blue Origin-ը իր կատարած ամենակարևոր աշխատանքն է:

10. Ամազոնի լոգոտիպի սլաքը, որը գնում է A-ից Z, նշանակում է, որ հաճախորդները կարող են գնել A-ից մինչև Z ցանկացած ապրանք:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով