Չինարենի անվճար դասընթաց

Ուզու՞մ ես սովորել չինարեն: Ուրեմն միացիր գրադարանում անցկացվող անվճար դասերին:Դասերը սկսնակների համար են: Տևողությունը՝ 4-5 ամիս: Մասնակիցների տարիքը՝ 15-ից բարձր : Հանդիպելու ենք շաբաթը 2 անգամ: Դասերը սկսվելու են հաջորդ շաբաթվանից:Դասերն անցկացնելու է Էլեն Գևորգյանը:Եթե ուզում ես միանալ դասերին և սովորել չինարեն, ապա արի Կոտայքի մարզային գրադարան կամ գրիր մեր ֆեյսբուքյան էջին և գրանցվիր:

Չինարենի անվճար դասեր կազմակերպվելու են նաև փոքրերի համար:Եթե 10-14 տարեկան ես, և ուզում ես սովորել չինարեն, ապա միացիր մեր գրադարանում կազմակերպված դասերին: Դասընթացն ընդգրկում է կալիգրաֆ, օրիգամի, չինարեն երգեր, հեքիաթներ, մուլֆիլմեր և այլն…

Թողնել պատասխան admin-ի համար Չեղարկել պատասխանը

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով