1997 թվականին ԳԿՀ-ն լուծարվել է, մասնաճյուղ-գրադարանները դարձել են համայնքային, իսկ կենտրոնական գրադարանը՝ մարզային։ Այն վերանվանվել է «Կոտայքի մարզային գրադարան» ՊՈԱԿ-ի։ Կազմակերպությունը հանդիսանում է «Կոտայքի մարզի հանրապետական գրադարանի» պետական հիմնարկի իրավահաջորդը։
ԳԿՀ-ի կենտրոնական գրադարանի տնօրենի աշխատանքն իրականացրել են հաջորդաբար Մ․ Նազարյանը (1981-1985 թթ.) և Ժ․ Գևորգյանը (1985-2014 թթ.)։
2014 թվականից — 2023թվականը Կոտայքի մարզային գրադարանը ղեկավարել է Ա․Խեչոյանը:
«Կոտայքի մարզային գրադարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունը շահույթ ստանալու նպատակ չհետապնդող իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող ոչ առևտրային կազմակերպություն է, որը ստեղծվել է մշակութային, տեղեկատվական, կրթական գործունեություն իրականացնելու նպատակով: Կոտայքի մարզային գրադարանը, որը մարզի ամենամեծ գրադարանն է, ՀՀ ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործող կազմակերպություն է:
Գրքադարանի գրքային հավաքածուն առ 01.09.2023 թ. կազմում է 83268 միավոր:
Գրադարանի հիմնական ֆոնդը ներառում է հայերեն և օտարալեզու գեղարվեստական գրքեր, ուսումնական, մեթոդական ձեռնարկներ, ամսագրեր, բառարաններ, ատլասներ և այլն:
Գրադարանն ունի 3 բաժիններ`
1. Սպասարկման և միջոցառումների կազմակերպման բաժին,
2. մանկական բաժին,
3. գրադարանային հավաքածուի պահպանման, համալրման, մշակման մատենագիտական աշխատանքների բաժին
Գրադարանում կազմակերպվում են բազմաբնույթ միջոցառումներ` գրքերի ցուցահանդեսներ, գրական երեկոներ, նոր գրքերի շնորհանդեսներ, հանդիպումներ անվանի մարդկանց հետ, քննարկումներ, տեսալսողական նյութերի դիտումներ, տարաբնույթ դասընթացներ և այլն: Արդեն ավանդույթ են դարձել «Ընթերցում են հայտնիները» և «Մերոնք» միջոցառումները:
«Ընթերցում են հայտնիները» խորագրի ներքո հանրապետության նշանավոր մարդիկ հեքիաթներ կամ փոքրիկ պատմվածքներ են կարդում մանուկ ընթերցողների համար, զրուցում նրանց հետ:
«Մերոնք» շարքի միջոցառումներում ներկայացվում են Կոտայքի մարզի մշակութային կյանքում ավանդ ունեցող մարդիկ` գրողներ, նկարիչներ, դերասաններ և այլք:
2016-ից գրադարանում գործում է տիկնիկային թատրոն, որի դերասանները գրադարանավարներն են:
Գրադարանը մասնակցում է հայաստանյան գրադարանների էլեկտրոնային համահավաք գրացուցակի ստեղծման աշխատանքներին, ինչպես նաև համագործակցելով Ազգային գրադարանի հետ` զբաղվում է պարբերական մամուլի վերականգնմամբ:
Գրադարանը սպահովում է ընթերցողական բոլոր խմբերին տեղեկատու-մատենագիտական սպասարկումը, վարում է թեմատիկ և հանձնարարական քարտարաններ: Կազմում է թեմատիկ հիշարժան տարեթվերին նվիրված հանձնարարական ցանկեր: Վարում է Երկրագիտական քարտարան, որը հանդիսանում է Կոտայքի մարզին նվիրված բոլոր տպագիր երկերի մասին տեղեկություների ամենաամբողջական աղբյուրը:
Ապահովում է գրադարանային հավաքածուների համալրումը, իրականացնում է նոր ստացված գրականության տեխնիկական մշակումը, կատարում է գրքերի առանձնակի հաշվառում: Գրադարանի ամենօրյա աշխատանքի կարևոր մաս է կազմում ընթերցողական պահանջարկի ուսումնասիրումը:
Գրադարանի սպասարկման և մանկական բաժիններում ապահովված է ընթերցողների ազատ մուտքը գրապահոցներ, որտեղ վերջիններս իրենց ճաշակին և նախասիրություններին համապատասխան գրքեր ընտրելու հնարավորություն ունեն:
Գրադարանը համարվում է մեթոդական կենտրոն մարզում գործող բոլոր համայքնային գրադարանների համար: Գրադարանը կազմակերպում է սեմինար-խորհրդակցություններ, կլոր սեղաներ, մեթոդական օգնություն ցուցաբերելու և գրքեր նվիրելու նպատակով հաճախակի այցելություններ է կատարում համայնքային գրադարաններ: