Սամվել Սևադա

2019թ․ հոկտեմբերի 23 –ին մեր հյուրն էր գեղանկարիչ, լուսանկարիչ, բանաստեղծ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Սամվել Սևադան։ Խոսեցինք իր նոր հրատարակված «Կույսի համաստեղություն» գրքի մասին, բանաստեղծություններ կարդացինք, տեսանյութ ու լուսանկարներ դիտեցինք հեղինակի մեկնաբանությամբ, զրուցեցինք նրա հետ։ Անկեղծ ու անմիջական էր հանդիպումը։ Ասմունքեցին և ելույթներով հանդես եկան վարպետի աշխատանքները բարձր գնահատող արվեստասերներ Սուրեն Դավթյանը, Աշոտ Հովունին, Վարդան Խաչատրյանը, Վահունի Հովակիմյանը և այլք։ Միջոցառումը վարեց գրադարանավարուհի Շուշան Ճաղարյանը։
Մասնակիցները շատ տպավորված էին․ չէ որ մի գեղեցիկ օր էլ անցկացրին՝ շփվելով իսկական արվեստի ու արվեստագետի հետ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Secured By miniOrange