Հանդիպում Արտեմ Հարությունյանի հետ

Գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, բանաստեղծ Արտեմ Հարությունյանի հետ երկրորդ հանդիպումը Կոտայքի մարզային գրադարանում անցավ ջերմ ու մտերմիկ մթնոլորտում։Հրազդանի դրամատիկական թատրոնի ռեժիսոր Աշոտ Սարգսյանն անգլոամերիկյան պոեզիայի ծովը մտած նավավարի հմտությամբ էր վարում երկխոսությունը։Միջոցառումը յուրահատուկ էր և իր տեսակով, և ասելիքի առումով՝ հանդիսատեսին ուղղորդելով պոեզիայի խորխորատները։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Secured By miniOrange