«Մեծ մոր կերպարը ժամանակակից գրականության մեջ» թեմայով քննարկում

Կոտայքի մարզային գրադարանի և ՀԳՄ Կոտայքի մարզային բաժանմունքի համատեղ նախաձեռնությամբ կազմակերպվեց <<Մեծ մոր կերպարը ժամանակակից գրականության մեջ>> թեմայով քննարկում։ Այն վարում էր բաժանմունքի նախագահ Հակոբ Հարությունը։
Ընթերցողի դատին հանձնեցին Զեմֆիրա Ենոքյան-Մկրտչյանի <<Սաթենիկ>> և Նեկտար Սիմոնիի <<Իմ ադեն>> գրքերը։
Երկու հեղինակներն էլ ներկայացրել էին հայ կնոջը որպես օջախի նեցուկ ու հենարան։ Հեղինակներն ընթերցեցին հատվածներ իրենց ստեղծագործությունից։ Սաթենիկ-Անայի կերպարն ամբոջացավ թոռների ու ծոռների հետաքրքիր հիշողություններով։ Աշուղ Ջիվանու <<Ախ, իմ հայրենիքի ջուրը>> երգի կատարումով ելույթ ունեցավ Սաթենիկի ընկերուհու՝ Թեղոյի թոռ Վարուժան Հայրապետյանը։
Երկու գրքերն էլ արժանացան մասնակիցների ջերմ արձագանքին։
Ծավալվեց ակտիվ քննարկում։ Կարծիքներով կիսվեցին ՀԳՄ անդամ, բանաստեղծուհի Հռիփսիմէն, բանաստեղծ Մարտին Հարությունյանը, դերասան Վարդան Խաչատրյանը, Հրազդանի թիվ 12 հիմնական դպրոցի տնօրեն Արամ Խաչատրյանը։ Եզրափակիչ խոսքով հանդես եկավ Կոտայքի մարզային գրադարանի տնօրեն Ռուզաննա Ներսիսյանը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով