Օդապարուկ թռցնողը

Ի՞նչ կլինի, եթե հարուստ տղան ու նրա հազարան լինեն ընկերներ։
Կլինեն բազմաթիվ անարդարություններ։

Հուզմունքի, ցավի, դաժանության ու անարդարության 384 էջ։

Եթե գրքի հեղինակը Հոսեյնին է, ապա պետք է պատրաստ լինես տխուր պատմություն կարդալու։

Գրքի իրադարձությունները սկսվում են նախորդ դարավերջին դեռ ինչ-որ չափով ուրախ Աֆղանստանում։
Այդ ուրախությունն ամենքինը չէր, այդ ուրախությունը հաստ դրամապանակ ունեցող ու անհոգ ապրող մարդկանցն էր։

Փոքրիկ Հասանը, որը սովորական հազարայի զավակ էր, չէր կարող ճաշակել այդ ամբողջ ուրախությունը։
Իսկ Ամիրը, նրա ընկերը, որը մեծահարուստի որդի էր, ապրում էր իր լավագույն մանկությունը։
Նա կարող էր մասնակցել օդապարուկների մրցույթին ու վայելել փառքը, իսկ փառքի ճանապարհի մութ անկյուններով փոքրիկ Ամիրը պետք է վազեր ընկած օդապարուկների ետևից, որովհետև ասել էր` քեզ համար ամեն ինչ։

Բայց մի օր նրանց ճանապարհները պետք է բաժանվեին, մի օր մեկը պետք է դառնար մյուսի մեղքի զգացումի պատճառը։
Ո՞վ, ո՞ւմ։

Սա երեք գրքերից ամենածանրն էր, ամենացավալին։ Այստեղ դավաճանությունը ամենասարսափելին էր, ճակատագրերը` ամենախեղվածը։
Այս գրքում հավաքված դառնությունը ամենախեղդողն էր։

Հոսեյնիին կարելի է համարել ժամանակակից դասական։ Երեք գրքերն էլ մեկը մյուսից լավն էի, ամեն մեկը յուրովի էր ցավոտ։
Մեծ ափսոսանք եմ ապրում, որ այս պահին չունեմ հեղինակից չկարդացած գիրք։
Հուսով եմ` մոտ ապագայում Հոսեյնին ընթերցողին կնվիրի նոր գրքեր։
Իսկ եթե դեռ չեք կարդացել նրա գրքերը, ուղղեք այդ սխալը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով