Հոսեյնին ասում է…

Երբ մարդ ես սպանում, գողանում ես նրա կյանքը, գողանում ես նրա կնոջից ամուսին ունենալու իրավունքը, երեխաներին զրկում հորից: Երբ սուտ ես ասում, գողանում ես ճշմարտությունն իմանալու որևէ մեկի իրավունքը: Երբ խաբում ես, գողանում ես արդարության իրավունքը…Գողությունից ավելի վատ արարք չկա: 

Մի տղա, ով իր պատիվը չի պաշտպանում, դառնում է մի մարդ, ով ոչ մեկի պատիվը չի պաշտպանի: 

Երեխաները գունազարդման գրքեր չեն։ Դու չես կարող նրանց նկարել ուզածդ գույներով։ 

Տխուր պատմությունները լավ գրքեր են դառնում։ 

Անապատի մոլախոտն ապրում է, իսկ գարնան ծաղիկը՝ փթթում ու թոշնում։

Չի կարելի վնասել նույնիսկ վատ մարդկանց։ Քանի որ նրանք չգիտեն, թե լավը որն է, և վատ մարդիկ երբեմն դառնում են լավը։

 Ինչպես կողմնացույցի սլաքը միշտ հյուսիսն է ցույց տալիս, այնպես էլ տղամարդու մեղադրող մատը միշտ կնոջն է գտնում:

 Հասարակությունը չի կարող հաջողության հասնել, եթե կանայք կրթված չեն:

 Ճշմարտությունն այն է, որ բոլորս էլ սպասում ենք, թե անհաղթահարելի արգելքների դեպքում էլ մեր կյանքում կարող է մի արտասովոր լավ բան պատահել: 

Պետք չէ բոլոր բարեգործությունները փակցնել ցուցատախտակին: Բարի գործերը պետք է արվեն լուռ արժանապատվությամբ: Հրապարակավ կտրոններ ստորագրելը բարություն չէ: 

Հասուն լինելը պատերազմի հերոս լինելու պես մի բան է: Մի անգամ հերոս դառնալով հերոս էլ կմեռնես:

 Մարդ պիտի իմանա իր արմատների մասին: Դու պիտի իմանաս՝ ինչպես է սկսվել քո պատմությունը, այլապես ամբողջ կյանքը քեզ անիրական է թվում: Խճանկարի պես… Երբ չգիտես պատմության սկիզբը, անվերջ փորձում ես ենթադրություններ անել:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով